Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան

Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն ասուլիսի ընթացքում ասել է, որ ռեալ է գնահատում ներկա իրավիճակը. պատերազմով թե այլ քայլերով՝ Արցախը մոտակա տարիներին, միգուցե տասնյակ տարիներին, վերադարձնելու հնարավորություն չունեն։

«Փաշինյանն այնպես արեց, որ մենք չունենանք այդ հնարավորությունը, բայց մեզ համար գլխավորն արցախահայության արժանապատիվ կյանքն ապահովելն է Հայաստանում և ամեն ինչ անելը՝ ստանալու արցախահայության անվտանգ վերադարձի հնարավորությունը»,- ասել է նա և շեշտել՝ կապ չունի ցանկացողները կլինեն 120, թե 100,000, եթե նույնիսկ արցախցիներից 50-ը կուզենան վերադառնալ Արցախ, նրանց անվտանգությունն իրենք պետք է ապահովեն։

«Օգտագործելով մեր բարեկամ երկրների ու մեր ունեցած միջազգային հնարավորությունները՝ փորձելու ենք հասնել դրան։ Բայց դա չի նշանակում, որ երեք-չորս տարի հետո դուք անպայման ինձ բզբզելու եք, թե՝ «բա արցախցին չգնաց»… մենք փորձելու ենք»,- շեշտել է Սամվել Կարապետյանը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment