Չինական սնկերն են մեղավոր, «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն այսպես է արձագանքել Armenia Today-ի հարցին, որը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն «բոմժ դարձնելու» հայտարարությանը։
Նա հորդորել է լուրջ չընդունել Փաշինյանի հայտարարությունները։
«Իմ տեղեկություններով՝ նա Չինաստան այցի ընթացքում այցելել է այնպիսի ռեստորան, որտեղ հալյուցինացիա առաջացնող սնկեր են մատուցել, և մոտ մեկ տոննա այդ սնկից բերել է Հայաստան։ Երբ բարձրանում է կառավարության կամ Ազգային ժողովի ամբիոն, օգտագործում է այդ սնկերը և իր երազներն է պատմում»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա նշել է, որ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել չի պատրաստվում․
«Ինչքան շատ սունկ կուլ տա, այնքան շատ բան կպատմի»,- հավելել է նա։
