Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք միջոցառումներին. նա այդ մասին ասել էր Պուտինին


Քաղաքականություն


Քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում միջոցառումներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ՌԴ կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ նախընտրական քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին։


Leave a Comment