«Այսպիսի խաղաղություն հայ ազգին չի բավարարում։ Մենք փոքր պետություն ենք և մեզ պետք են մեկից ավել երաշխավորներ։ Աշխարհում կա ռեալ 3 գերտերություն՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Չինաստանը։ Եվ կան տարածաշրջանային շահեր ունեցող պետություններ, և մենք ունենալու ենք երաշխավորություն նաև այդ պետություններից»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այնպիսի «խաղաղություն», ինչպիսին բերեց Փաշինյանը Արցախին, բերելու է նաև Հայաստանին։
«Հայտարարություններին արձագանքելու փոխարեն Փաշինյանը թմբուկ է նվագում։ Նա չգիտի ինչ պատասխանել և կորցրել է իրականության զգացումը։ Կամ ինչպես կարող էր հավասարը հավասարի հետ բանակցել, երբ նույն արդուն 3 անգամ պարտվել է»,- եզրափակել է Կարապետյանը։