Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու նիստում արձագանքել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանի հայտարարություններին։
«Պարոն Թորոսյան, այդ հարցերը, որ ասում եք՝ բա ինչի՞ հնարավոր չէ և այլն… նախորդ նիստերի ժամանակ պարզ դարձավ, որ պարոն Մարությանի հետ շփվում եք, խորհուրդ եմ տալիս՝ իրե՛ն տաք այդ հարցերը։ Բայց եթե այդ հարցերին ինքը հիմա չպատասխանի, եթերում՝ իր քաղաքապետ եղած ժամանակ, այդ հարցերի պատասխանները կան, երբ պատմում էր, թե ինչքան անքակտելի է սեփականության իրավունքը»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ պետք է նայել, թե ինչքան ինքնակամ շինություն է քանդվել Հայկ Մարությանի ժամանակ և ինչքան՝ հիմա. «Հիմա ասում եք՝ եկեք սենց անենք, նենց անենք, դատարաններով չլինենք. եթե կարողանայիք (կամ՝ կարայիք)՝ անեիք։ Ասեմ՝ ինչի մասով իրան հարց մի՛ տվեք, որովհետև ինքն արդեն հանրային է սուտ խոսում, հավանաբար ձեզ էլ է խաբելու։ Այն օրն այդ ուղիղ եթերը նայում էի. այդ ջահել երեխեքին կարողանում է խաբել, իրենք երևի չեն հիշում, բայց, ի դժբախտություն իրեն, մարդիկ կան, որ այդ ամեն ինչը հիշում են»,- ասել է նա։
Անդրադառնալով Մարությանի այն խոսքին, թե քաղաքականությունը «բոշա» և փչացած է՝ Սուրեն Գրիգորյանն ասել է. «Ես հասկանում եմ, որ ինքն այդ սկեչերի մեջ է իրեն կոմֆորտ զգում և ամեն ինչ փորձում է դրանց մեջ տեղավորել, այդ թվում՝ հիմիկվա քարոզարշավը։ Ի դեպ ասեմ, որ առանց Մկրտիչ Արզումանյանի իրա մոտ չի ստացվում»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
