Հենց բացեցինք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսությւոն չենք ունենալու. Սամվել Կարապետյան

«Մեր գլխավոր նպատակը հարաբերություններ ստեղծելն է բոլոր այն երկրների ու կազմակերպությունների հետ, որոնցից Հայաստանը և հայ ժողովուրդը կարող է օգուտ ունենալ։ Բացարձակ նշանակություն չունի երկրների անունները։ Նույնիսկ Մոզամբիկի հետ ենք շատ լավ հարաբերություններ ունենալու, եթե նրանցից օգուտ ունենանք»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պարտավոր է լավ հարաբերություններ ունենալ եվրոպական երկրների հետ, քանի որ այնտեղ ՀՀ-ն Սփյուռք ունի։

«Ցանկացած սխալ պահելաձև երկրի ղեկավարի կողմից, Սփյուռքի վրա անդրադառնում է շատ թանկ։ Եվ դրա օրինակ է Ռուսաստանում տեղի ունեցողը։ Ես ՌԴ-ին համարում եմ բարեկամ երկիր, բայց ինձ համար ՀՀ-ի ու հայ ժողովրդի շահերն են»,- ընդգծել է Կարապետյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա ընդգծել է․ «Հենց բացեցինք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսությւոն չենք ունենալու»։

Leave a Comment