«Ձեր նշած անձն ընդհանրապես կապ չունի՝ ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի։ Սահմանադրությունն արգելում է այդ մարդուն լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին։
«Հիմա ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձեռքն են ընկե՞լ։ Էդ մարդը ֆեյք է, ֆեյք թեկնածու։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում ՀՀ-ում, այնպես էլ հիբրիդային թեկնածու են բերել ՀՀ՝ օգտագործելու համար։ Չի կարող լինել։
Աշխարհը կեսից կիսվի, ձեր նշած անձը չի կարող։ ԱԺ ընտրություններից հետո առաջին նիստի օրվա դրությամբ պետք է նշանակված լինի վարչապետ»,- նշել է նա։
