ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «բարեգործությունը ծխածածկույթ է եղել՝ ՀՀ-ից գողանալու համար»։
Պատերազմի եռագլուխ կուսակցության անդամներից մեկի ընտանիքի անդամի առանձնատունն այլևս պետական սեփականություն է։ Առաջիկայում կդառնա ծերերի խնամքի կենտրոն կամ որևէ այլ բան»,- հիշեցրել է նա՝ հավելելով. «Թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունեն։ Այդ տարածքն իրենց համար գողության, հանցավոր գործունեության և բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է, և որտեղ ազատությունը չի մտել, մտնելու է»։
Սամվել Կարապետյանի մասին խոսելիս նա նաև նշել է. «Ձեր նշած անձը Տաշիրում չի արել Կառավարության՝ վերջին տարիների կատարած ներդրումների նույնիսկ 10 տոկոսը և չէր էլ կարող անել։ Հայաստանում անձեր կան, որոնք բդեշխային տրամաբանությամբ ինչ-որ տարածքներ փորձում են կապել իրենց հետ։ Այդ անձինք ինչքան ներդրում են արել, 10 անգամ գողացել են, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելու տրամաբանությամբ»։
