Կան դժվարություններ, դրանք հաղթահարելը կամքի հարց է. Տիգրան Ավինյան

Կան դժվարություններ, դրանք հաղթահարելը կամքի հարց է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում նշել է, որ առաջնորդվում են մի քանի կարևոր հանգամանքներով։

«Առաջին հերթին, ամենակարևորը մշակութային հուշարձանների պաշտպանության օրենքով սահմանված հուշարձաններն ու դրանց կցակառույցներն են, որոնք մենք ամեն գնով փորձում ենք վերացնել և վերացնում ենք։ Երկրորդը հետիոտնային շարժի հատվածում գտնվող կառույցներն են»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ երրորդը այգիներում գտնվող տարատեսակ կառույցներն են, իսկ չորրորդը՝ բակերում գտնվող ինքնակամ շինությունները։

Նրա խոսքով՝ այս հերթականությամբ շարժվելու դեպքում սա կլինի ընդհանուր հիերարխիան և տրամաբանությունը. «Իրականում, այո՛, կան դժվարություններ, բայց դրանք հաղթահարելը կամքի հարց է, և մենք այդ կամքն ունենք»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment