ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ մեկ շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները և Իրանը կստորագրեն երկու երկրների միջև զինված հակամարտության դադարեցման հուշագիր։
Այս մասին հայտարարել է Fox News-ի հաղորդավար Բրետ Բայերը, որը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի առաջնորդի հետ։
Լրագրողը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը զգուշավոր լավատես է:
«Նա մեկ շաբաթ է տալիս ամեն ինչ ավարտին հասցնելու համար», – ասել է Բայերը, ով Թրամփին հարցրել է համաձայնագրի ստորագրման ժամկետների մասին։