Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին, ինչպես նաև հացահատիկի հերթական խմբաքանակը



Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին և հացահատիկ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:



Բիլաջարի կայարանից ուղարկվել է 700 տոննա ընդհանուր քաշով 10 վագոն հացահատիկ, ինչպես նաև 133 տոննա ընդհանուր քաշով 2 վագոն ալյումին: 


Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ալյումինի տարանցումն իրականացվում է առաջին անգամ:


Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ուղարկվել էր 543 տոննա քաշով 8 վագոն պարարտանյութ և 695 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment