«Դուք համակարգային աշխատանքներից մի՛ խոսեք, լռե՛ք»․ Տիգրան Ավինյան

«Դուք համակարգային աշխատանքներից մի՛ խոսեք, լռե՛ք»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ավագանիում կան տարբեր խմբակցություններ, որոնք ինչ-որ նախապատմություն ունեն։

«Պարոն Թորոսյանը երբ խոսում է աշխատանքներից ու համակարգայնությունից, ես միշտ ուզում եմ հիշել 2018-2021 թթ. ընկած ժամանակահատվածը և իրականացված աշխատանքներն ու լուծումները։ Երբ դետալային ավելի ես խորանում՝ փոշին ու դումանը մի կողմ ես դնում, հասկանում ես, որ աշխատանքները բացակայել են»,- ասել է նա՝ հավելելով, որ թեև իրենց քննադատում են, իրականում նրանք (Թորոսյանենք) խոսելու տեղ չունեն։

«Երբ դուք մեզ քննադատում եք, պարոն Թորոսյան, դուք իրապես խոսելու տեղ չունեք։ Սկսած ձեր առաջնորդի կատարած աշխատանքներից՝ տարին մի 10 բակ էիք կիսատ-պռատ սարքում, հետո ծափ էիք տալիս, հիմա մենք այդ բակերը նորից վերակառուցում ենք։ Տարեկան մոտ 130 բակ ենք կառուցում»,- նշել է Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ նրանք համակարգային աշխատանքներից չպետք է խոսեն․ «Լռե՛ք։ Քաղաքական թեմաներից խոսեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

Leave a Comment