Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Այսօր միասին նշում ենք Ռադիոյի օրը: 1895 թվականի մայիսի 7-ին ռուս գիտնական Ալեքսանդր Պոպով ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն՝ ազդարարելով նոր դարաշրջանի սկիզբը: Օրը նաև առանձնահատուկ ու խորհրդանշական է, քանի որ իր 100-ամյա հոբելյանն է նշում նաև հայկական ռադիոն: Մեր այսօրվա առավոտն ունի ևս մեկ գեղեցիկ առիթ:
Այսօր ծննդյան տարեդարձն է նշում հաղորդավար Տիգրան Հարությունյանը: Սիրով շնորհավորում ենք, մաղթում անսպառ եթերային էներգիա, նոր հաջողություններ: Թող յուրաքանչյուր եթեր լցված լինի ժպիտներով, իսկ ձայնը շարունակի ջերմացնել հազարավոր ունկնդիրների առավոտները:
Ինչպես միշտ` հագեցած տեղեկատվական բլոկ.
- Օրվա կարևոր լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների իրավիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց միջազգային օդանավակայան թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ մեր սիրելի ռադիոլսողների հետ
- Սկսե՛նք օրը միասին՝ սուրճի բույրով, լավ երաժշտությամբ և սիրով