Գույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները. քաղաքապետ

Գույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում հայտնել է, որ գույքագրել են կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները, այն տեղերը, որտեղ հիմնանորոգման կարիք կա և որտեղ՝ նորը կառուցելու։

«Մոտ 5-6 տարում ամբողջապես կոյուղատար համակարգի խնդիրը կլուծենք։ Եթե տեմպը մի փոքր ավելացնենք, միգուցե ավելի շուտ»,-նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ ամեն տարի փաստացի իրականացվել է մեծ ծավալի աշխատանքներ։

Նրա խոսքով՝ տեսանելի ապագայում ամբողջ համակարգը փոխարինվելու է. «Գույքագրումը արել ենք և փաստացի 2022-ից ամեն տարի աշխատանք ենք կատարել, որպեսզի խնդիրը լուծենք և շատ տեղերում իրապես լուծել ենք»,-շեշտել է քաղաքապետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment