Մեքենայում մահացած հայտնաբերվածը հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանն էր

Կյանքից հեռացել է Գևորգ Կալոշյանը։ Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել:


Գևորգ Կալոշյանը վերջին ժամանակներում հայ-թուրքական գրեթե բոլորի հանդիպումների հայկական կողմի թարգանիչն է եղել: Նա նախօրեին ներկա է եղել նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման աշխատանքային խմբի հանդիպմանը:


Այսօր առավոտյան Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դռան թակոցներին։ Փրկարարները կոտրել են ավտոմեքենայի ապակին, ապա ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի մարմինը։


Արձանագրվել է վարորդի մահը։

Leave a Comment