Ուժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. սա «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի գրառումն է սոցիալական ցանցերում։ Այս հայտարարությունը լայն արձագանք ստացավ, ավելի ճիշտ՝ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց։
Որովհետև պարզ չէ՝ Հայաստանն ի՞նչ է անելու, որպեսզի Վերին Լարսի անցակետում հայկական մեքենանենրը չկանգնեն։
Սա՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ Լարսի անցակետը ռուս-վրացական սահմանին է, այսինքն՝ ամբողջովին երկու այլ երկրների անցակետ է։
Եվ ամենամեծ ցանկության դեպքում Հայաստանն այնտեղ միջամտելու հնարավորություն չունի, եթե, իհարկե, չի որոշել, օրինակ, անեքսիայի ենթարկել այդ հատվածը։
Կա, իհարկե, ևս մեկ տարբերակ. եթե Հայաստանն ու Վրաստանը մտնեն Միութենական պետության կազմի մեջ կամ վերականգնվի ԽՍՀՄ-ը, և այդպես ձևավորվի միասնական սահման։
Սակայն քանի որ Լարսում խնդիրները հիմնականում պայմանավորված են եղանակային վատ պայմաններով, այսինքն՝ տարվա ընթացքում լինում են օրեր, երբ ձյան պատճառով այն փակվում է, կարելի է կարծել, թե «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է այնտեղ հատուկ ջեռուցում անցկացնել, հատուկ տեխնիկայի օգնությամբ ձյունը հալեցնել կամ պարզապես օդում փաթիլները բռնել։
Մինչ այդ, քաղաքագետ, «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը նշում է՝ ասվածը կառուցողական չի թվում, հատկապես՝ այն պայմաններում, երբ Հայաստանի հիմնական խնդիրներից է արտաքին տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգի դիվերսիֆիկացումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
