Վեդիում ենթադրյալ մանկապղծության գործով ներգրավված երեք անձիք մեղադրյալի կարգավիճակ չունեն, վկայի կարգավիճակում են, հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Փաստաբանի ասուլիսն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Նրա խոսքով՝ 17 տարեկան աղջիկը հարցաքննվել է և առերես պնդել է իր հետ տեղի ունեցածը՝ մատնանշելով Արթուր Երեմյանին և Դավիթ Այնազյանին։ Սակայն վերջինները վկայի կարգավիճակով են դուրս եկել քննչական բաժնից։
Էլբակյանը նշել է, որ աղջիկների հորեղբայրը, տեսնելով, որ պետական մարմինները պաշտպանություն չեն ապահովում, ինքն է որոշել դատաստան տեսնել նրանց նկատմամբ։ Նա միջին ծանրության վնասվածք էր հասցրել Այնազյանին։
Նա արձանագրել է, որ ոստիկանները և քննչական մարմինը «չեն աշխատել»։ Փետրվարին հարուցված գործով այսօր են հարցաքննության կանչել։
Գործով զննվել է 17 տարեկան աղջիկը։ Ըստ փաստաբանի՝ այդ եզրակացությունն արդեն իսկ հիմք պետք է հանդիսանար իրավապահների կողմից կոնկրետ գործողություններ կատարելու համար։
Էլբակյանը հավելել է, որ երեխաներին պաշտպանական կողմի միջնորդությամբ հետազոտել են և ունեն «սահմռկեցուցիչ փաստեր»։ Փաստաբանը, ելնելով երեխաների շահերից, չի մանրամասել այդ փաստերը։
Ըատ ՔԿ-ի՝ փետրվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին էր դիմել անչափահաս երկու աղջիկների հայրը։ Նա հայտնել էր, որ փետրվարի 8-ին Վ. Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից, ով ունի մտավոր հետամնացություն, նրա նկատմամբ կատարել էր անառակաբարո արարք: Հաղորդագրության մեջ նշվում է, որ անչափահասները հերքել են բռնության առկայությունը։
