Սուրեն Պապիկյանը և Լեհաստանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տելեգրամի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.


«Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի հետ առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով։


Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկայիս մակարդակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն արդյունավետորեն իրականացվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2026 թվականի երկկողմ պլանի համաձայն։


 


Որպես հետագա համագործակցության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ռազմական կրթությունը, փորձի փոխանակումը և համատեղ վարժանքներին մասնակցությունը։


 


Քննարկվել է նաև ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագրի շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը։


 


Պայմանավորվել ենք շարունակել քննարկումները  Երևանում։ Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշին հրավիրել եմ այցելել Հայաստան։


 


Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ բացելու վերաբերյալ։ 


 


Կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալլ»:


Leave a Comment