18:00 Լուրերը մեկ տողով. Մանկական վտանգավոր սննդի ոչնչացում, Բաքվի բանտից հնչող ահազանգ, Բելառուսի դեսպանի հանելուկը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Հայաստանում ոչնչացվել է «NAN» մանկական սննդի վտանգավոր խմբաքանակը՝ արտադրողի կողմից գլոբալ հետկանչի շրջանակում։

·  Վեդիի մանկապղծության գործով անցնող երեք անձինք դեռևս ունեն վկայի կարգավիճակ, իսկ դեպքի առնչությամբ ինքնասպանության փորձ է գրանցվել։

·  Բաքվի բանտից Դավիթ Իշխանյանը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ հորդորելով այցելել իրենց և արձանագրել դատական գործընթացի կոպիտ խախտումները։

·  Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բանտային խիստ պատիժներով է սպառնացել ընտրակաշառքի գործընթացում ներգրավված բոլոր անձանց։

·  Անդրանիկ Քոչարյանը հայտնել է գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմման մասին՝ Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման համատեքստում։

·  Բելառուսի ներկայացուցիչը Երևանում նոր դեսպանի նշանակման հարցը թողել է հայկական կողմի հայեցողությանը։

·  Հունգարիայում սառեցվել են Վիկտոր Օրբանի քարոզարշավի պատասխանատուի հաշիվները՝ պետական միջոցների մսխման կասկածանքով։

 

Leave a Comment