Ադրբեջանի տարածքով Հայաստան ալյումին ու հացահատիկ կուղարկվի

Վաղը Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան կուղարկվի ալյումին և հացահատիկ։ Ընդհանուր առմամբ կտեղափոխվի երկու վագոն ալյումին և ինը վագոն հացահատիկ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօր հաղորդվել էր նաև, որ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 272 տոննա ընդհանուր քաշով պարարտանյութի չորս վագոն և 420 տոննա քաշով հացահատիկի վեց վագոն։

Leave a Comment