31-ամյա տղամարդը սպանել է սիրեցյալին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա տղամարդու, որը կասկածվում է իր ընկերուհու սպանության մեջ։ Ինչպես հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի Telegram ալիքին, դեպքը տեղի է ունեցել Շիպիլովսկի պրոյեզդի վրա գտնվող բնակարանում։

Քննության տվյալներով՝ զույգը միասին է ապրել նշված հասցեում։ Միջադեպի պահին տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, ինչը, ըստ նախնական վարկածի, առաջացրել է վեճ։

Հետագա զարգացումների ընթացքում նա առնվազն հինգ անգամ հարվածել է կնոջ գլխին և մարմնին։ Երբ վերջինս ընկել է գետնին, տղամարդը խեղդամահ է արել նրան։

Իրավապահների փոխանցմամբ՝ կասկածյալը հարցաքննության ժամանակ խոստովանել է կատարած հանցագործությունը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն՝ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment