19-ամյա վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

19-ամյա վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

19-ամյա երիտասարդի նկատմամբ այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել. Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։

«Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով»,-ասացին դատախազությունից։

Հիշեցնենք՝ երիտասարդը, որի մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Mercedes CLS-ով Մյասնիկյան պողոտայում մրցավազաքի մեջ է մտել այլ ավտոմեքենայի հետ և բախվել ավտոբուսին։ Տարածված տեսանյութում էլ նա նշում է. «Ի՞նչ անենք, նվաստացնե՞նք Nissan-ին»։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment