Մահացել է «2024-ի հունիսի 12-ի» գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը – armeniatoday.am

Ապրիլի 18-ին մահացել է «2024 թվականի հունիսի 12-ի» գործով անցնող Կոստանտին Տեր-Մովսիսյանը, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

2024 թվականի հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կային վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Քրվարույթը հայտնի էր «հունիսի 12-ի» գործ անունով։ Գործով մեղադրանք էր առաջադրվել 16 ցուցարարի, որոնք, Մելիքյանի հիշեցմամբ, դատական առաջին նիստից հետո ազատ էին արձակվել։

Leave a Comment