15:00 Լուրերը մեկ տողով. Թուրքիայի հետ սահմանի բացում, կիբեռխարդախների նոր զոհերը, վիրուսի բռնկում զբոսանավի վրա

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Հայաստանն ու Թուրքիան քննարկում են սահմանների բացումը և Անիի կամրջի ու երկաթուղային կապի վերականգնումը։

·  Հայաստանը վերանայում է արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով մեկ պետությունից ակնկալվող պաշտպանության տեսակետից։

·  Գլխավոր դատախազն ահազանգում է բանկերի անվտանգության թույլ մեխանիզմների պատճառով քաղաքացիների գումարների հափշտակման մասին։

·  Երևանի և Մինսկի միջև դիվանագիտական սկանդալ է սկսվել՝ Բելառուսի ներքին վիճակի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի քննադատությունից հետո։

·  Պատգամավորը բարձրաձայնել է բլոգերի կողմից Կիրանցի դպրոցի ապաստարանի տեսանկարահանման և անվտանգային ռիսկերի մասին։

·  Ռուսաստանը Կամչատկայի հրաձգարանում մեկնարկում է հրթիռային փորձարկումների հնգօրյա գործընթաց։

·  Հանտավիրուսի բռնկման պատճառով զբոսանավում ուղևորներ են մահացել, իսկ վարակվածներին տարհանում են Նիդերլանդներ։

Leave a Comment