Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Wings for Life World Run բարեգործական մրցավազք։ Հարյուր հազարավոր վազորդներ ամբողջ աշխարհում միաժամանակ կմեկնարկեն մրցավազքը՝ համախմբվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ աջակցել նրանց, ովքեր չեն կարող վազել։
Մարաթոնը տեղի կունենա Երևանի Հրազդանի կիրճում՝ մայիսի 10-ին՝ ժամը 15։00-ին։ Մասնակիցները կվազեն այնքան, մինչև նրանց «կբռնի» վիրտուալ Catcher Car-ը: Այսինքն՝ Wings for Life World Run-ը վերափոխում է ավանդական մրցավազքի մասին պատկերացումները, ստեղծում առանց վերջնագծի մրցուղի։
Միջոցառման մասնակցության վճարներն ու նվիրատվություններն ամբողջապես ուղղվելու են գիտական հետազոտություններին։ Մասնավորապես՝ գումարը կծառայի ՀՀ-ում ողնուղեղի վնասվածքների բուժման նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այսպիսով՝ Wings for Life World Run-ին միանալով՝ Հայաստանը դառնում է մեծ ու կարևոր գաղափարի մաս։
Միջոցառումը մեր երկիր է բերել համաշխարհային Red Bull-ը՝ թևեր տալով մարդկանց և գաղափարներին։ Այն աջակցում է ամբողջ աշխարհի սպորտային բազմաթիվ նախագծերի՝ խրախուսելով մարդկանց փորձել իրենց ուժերը, իրականացնել համարձակ գաղափարներ, ստեղծել նոր փորձառություններ։
Red Bull-ը ոչ թե պարզապես էներգետիկ ըմպելիք է, այլ շարժում է, որը ոգեշնչում է մարդկանց առաջ մղվել, փորձել անհնարինը և ստեղծել իրական ազդեցություն։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://www.wingsforlifeworldrun.com/en/locations/yerevan։
