ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հակամարտությանը վերջ դնելու հուշագրի ստորագրմանը․ Axios

ԱՄՆ-ն և Իրանը մոտ ժամանակներս կարող են ստորագրել մեկ էջից բաղկացած հուշագիր՝ հակամարտությունը ավարտելու վերաբերյալ, հայտնում է Axios-ը։

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնն առաջիկա 48 ժամվա ընթացքում սպասում է Թեհրանի պատասխանին մի շարք առանցքային հարցերի շուրջ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ սա պատերազմի սկզբից ի վեր համաձայնության հասնելու ամենամոտ պահն է։

Axios-ը գրում է, որ ԱՄՆ ղեկավարության կողմից «Ազատություն» գործողությունը Հորմուզի նեղուցում դադարեցնելու որոշումը կապված է բանակցություններում գրանցված առաջընթացի հետ։

Նշվում է, որ փաստաթուղթը հիմնված է ամերիկյան 14 կետից բաղկացած ծրագրի վրա, որը նախատեսում է դադարեցնել մարտական գործողությունները տարածաշրջանում և սկսել 30-օրյա բանակցային փուլ։

Կողմերը պատրաստվում են քննարկել երեք հիմնական թեմա՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը, Իրանի միջուկային ծրագիրը և ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր վերացումը։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով նավերի դուրսբերման «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կասեցվելու է՝ Իրանի հետ համաձայնագրի վերջնական մշակման և ստորագրման հնարավորությունները գնահատելու համար։ 

Leave a Comment