Երևանից Բաքու մեկնած Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2026 թվականի երկրորդ կեսին Ադրբեջանում կանցկացվի ադրբեջանա-իտալական բիզնես ֆորում։
«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանն ամրապնդի իր դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև հիմնարար հանգույց։ Այս առումով Իտալիան միշտ պատրաստ է խաղալ եվրոպական շուկա մուտք գործելու արտոնյալ դարպասի դեր։ Ակնհայտ է, որ նման ծրագիրը պահանջում է ներդրումներ, երկարաժամկետ ծրագրեր և մեր արտադրական ու արդյունաբերական համակարգերի լավագույն հնարավորությունների ինտեգրում։ Հետևաբար, մենք նախատեսել ենք 2026 թվականի երկրորդ կեսին Բաքվում կազմակերպել բիզնես ֆորում՝ մեր քաղաքական համագործակցությունը բիզնեսի համար կոնկրետ հնարավորությունների վերածելու համար»,-ադևրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նշել է Իտալիայի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ բազմաթիվ իտալական ընկերություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տարբեր ծրագրերեի արդիականացման իրականացման նկատմամբ։
«Էներգետիկան մեր համագործակցության միակ ոլորտը չէ։ Կան շատ այլ ոլորտներ», – հավելել է Ջորջա Մելոնին։