Պակիստանի վարչապետը ողջունել է Թրամփի որոշումը

Պակիստանի վարչապետը ողջունել է Թրամփի որոշումը

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Ազատություն» նախագծի դադարեցման մասին հայտարարության համար։ Շարիֆն ընդգծել է, որ այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայունության վերականգնման համար։

Վարչապետը նշել է, որ որոշումն ընդունվել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի խնդրանքին ընդառաջ։

«Նախագահ Թրամփի բարյացակամ արձագանքը Պակիստանի և մյուս եղբայրական երկրների խնդրանքին մեծապես կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և հաշտեցմանն այս զգայուն ժամանակահատվածում»,- գրել է նա X-ի իր էջում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment