ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկինում մենք եղել ենք ծնկած. Ալեն Սիմոնյան

«ՀՀ-ն ՌԴ-ի դեմ ոչ մի քայլ չի անում, այլ իր քաղաքական ուղղություն է ապահովում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

«Եկեք ընտրենք, կամ մենք ծնկած ապրում են ինչ-որ մեկի` լինի դա ՌԴ-ն, Ֆրանսիան կամ այլ գերտերության սապոգի տակ, կամ տեր ենք կանգնում մեր երկրին»,- շարունակեց Սիմոնյանը:

«Նախկինում մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրություններն անցել են կեղծիքներով, ԿԸՀ-ն չհայտարարած արդյունքները՝ Ռուսաստանն արդեն շնորհավորել է, այստեղ նշանակել է «նամեստնիկ», մեր ուժայինների մեծ մասը ճշտվել են այդ երկրի հետ, մեր քաղաքական ողջ ուղեծիրը համաձայնեցվել է և զուգահեռ տարվել է»,- ասաց Սիմոնյանը` նշելով, որ մենք մինչև 2018թ․ անկախություն չենք ունեցել:

Leave a Comment