Իրանական պետական լրատվամիջոցները որպես «հաղթանակ» են ներկայացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ կասեցնել Հորմուզի նեղուցում իրականացվող «Ազատություն» («Project Freedom») ռազմական գործողությունը։
Ինչպես հայտնում է N12-ը, Թեհրանի քարոզչամեքենան, մասնավորապես՝ «Քայհան» թերթը և «Թասնիմ» գործակալությունը, Վաշինգտոնի այս քայլը որակում են որպես «կապիտուլյացիա» և «ամերիկյան ձախողում»՝ պնդելով, թե Թրամփը ստիպված է եղել նահանջել Իրանի կոշտ նախազգուշացումների պատճառով։
Մինչդեռ Սպիտակ տունը պարզաբանել է, որ գործողությունը ժամանակավորապես դադարեցվել է բանակցություններին հնարավորություն տալու նպատակով, թեև նեղուցի շրջափակումը դեռ ուժի մեջ է։
