Բրազիլիայում աշակերտը սպանել է դպրոցի երկու աշխատակցի

Բրազիլիայում աշակերտը սպանել է դպրոցի երկու աշխատակցի

Բրազիլիայի Ակրե նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Ոստիկանությունը հայտնել է, որ 13-ամյա աշակերտը դպրոց է բերել խորթ հոր ատրճանակը և կրակ բացել՝ սպանելով դպրոցի երկու աշխատակցուհու։ Կան վիրավորներ:

Դպրոցականին ձերբակալել են, ինչպես նաև նրա խորթ հորը, որին պատկանում էր զենքը։ Քննիչները պարզում են, թե ինչպես է անչափահասը զենքը ձեռք բերել և ինչն է դարձել հարձակման դրդապատճառը:

Բրազիլիայում աշակերտը սպանել է դպրոցի երկու աշխատակցի

Leave a Comment