Զելենսկին և Փաշինյանը պայմանավորվել են համագործակցել պաշտպանության ոլորտում.ԶԼՄ

Երևանում կայացած հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության հեռանկարները, հայտնել է «Հրապարակ» թերթը:

Ըստ պարբերականի՝ հանդիպմանը ներկա էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զարգացման հարցում փորձի փոխանակմամբ՝ նշելով, որ ուկրաինական փորձն անգին է ՀՀ զինված ուժերի համար: Ի պատասխան՝ նախագահ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքն այս ուղղությամբ և ներկայացրել է տարբեր նշանակության ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Ուկրաինայի հնարավորությունները: Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդատվությունները թեմայի շուրջ:

Թերթը նաև հայտնել է, որ 2025 թվականի ամռանը ՀՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումներն Ուկրաինայում անցել են ԱԹՍ-ների կիրառման կարճատև դասընթացներ

Զելենսկին Հայաստան էր ժամանել մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին: Երևանում գտնվելու ժամանակ նա անդրադարձել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ զինադադարի վերաբերյալ առաջարկին. ՌԴ ՊՆ-ն նրա հաըտարարությունները որակել էր որպես «Մոսկվային հարվածելու սպառնալիքներ»։

Leave a Comment