Կարկուտ, ձնախառն անձրև, քամու ուժգնացում. եղանակը` առաջիկա օրերին

Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանի  առանձին շրջաններում ցերեկային ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ–տեղ հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Մայիսի 6-8-ին գիշերային ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, մայիսի 7-9-ին նույնքան կբարձրանա։

Այսօր ցերեկը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ նաև քամին կուժգնանա (16-19մ/վ)։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +19–ից +21, գիշերը` +7-ից +9 աստիճանի սահմաններում։

լլլլլլլլլլլլլլ.webp 268.91 KB

Leave a Comment