Զախարովան ներկայացրել է ՌԴ դիրքորոշումը` հնարավոր բանակցությունների վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում և պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Ռուսական կողմը պատրաստակամ է բանակցային գործընթացի և շփումների համար, որոնք կունենան իրական արդյունք ու էֆեկտ»,- ասել է Մարիա Զախարովան:

Ըստ նրա՝ Միացյալ Նահանգներն այս պահին ամբողջությամբ ներգրավված է Մերձավոր Արևելքի իրադարձություններում։

Ավելի վաղ՝ ապրիլի սկզբին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը փաստել էր, որ Ուկրաինայի թեմայով եռակողմ ձևաչափով բանակցությունները դադարեցված են։ Նա դա պայմանավորել էր նրանով, որ ԱՄՆ-ն ունի «բազմաթիվ այլ գործեր»։

Leave a Comment