Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 6-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 19-21 աստիճան, երեկոյան՝ 14-18 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 9-14 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 9-14 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 11-15 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 11-15, հովտային շրջաններում՝ 14-17 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13, նախալեռնային շրջաններում՝ 15-20 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 18-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 19-22 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 9-13 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 18-22։

Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 9-12 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-18, հովտային շրջաններում՝ 20-24 աստիճան տաքություն։

Արցախում մայիսի 6-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 14 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 12 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment