Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նոր կարգավորում է սահմանել։ Այդ մասին հաղորդում է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը։
Նոր մեխանիզմի համաձայն՝ նեղուցով տարանցիկ անցում իրականացնելու ցանկություն ունեցող նավերը պարտավոր են նախապես էլեկտրոնային փոստով տեղեկացնել Իրանի իշխանություններին՝ ներկայացնելով իրենց երթուղու և նավարկության վերաբերյալ անհրաժեշտ տվյալները։ Նշված պահանջները կատարելու և կանոններին համաձայնելու դեպքում նավերին կտրամադրվի Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն։
Հաղորդվում է նաև, որ այդ թույլտվությունների տրամադրմամբ կզբաղվի հատուկ ստեղծված նոր մարմին։
