X-ը զրկել է Իրանի ԱԳՆ-ին վերիֆիկացման կապույտ նշանից

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղայիի փոխանցմամբ՝ X սոցիալական հարթակը հեռացրել է իր էջի կապույտ նշանը։ 

«Այսօր X-ը հեռացրել է կապույտ նշանը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի հաշվից՝ նախկինում չեղարկելով և՛ նախարարության, և՛ նախարարի ստուգումը՝ չնայած մեր լիովին վճարովի Premium+ բաժանորդագրությանը։ Այս կամայական ապաստուգումը տեղավորվում է X-ի ընտրողական գրաքննության և ամերիկյան թվային ծովահենության ավելի լայն մոդելի մեջ, որը նպատակ ունի թաքցնել ճշմարտությունը ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող անօրինական պատերազմի մասին», – ընդգծել է Բաղային։

5462917845118293257.jpg 30.19 KB

Leave a Comment