Ամենայն հավանականությամբ ՔՊ-ն կլինի հաջորդ իշխանությունը․ Առնոլդ Բլեյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար, «Հանուն հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում անցած երկու օրերին տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին՝ Եվրոպական համայքի գագաթաժողովին, Հայաստան-ԵՄ գագաթաժողովին և Էմանուել Մակրոնի պետական այցին։

Հյուրն անդրադարձել է նաև առաջիկա ընտրություններին, նաև այն քաղաքական ուժի հավակնություններին, որի ներկայացուցիչն է հանդիսանում։

«Մենք չենք խաբում ընտրողներին, մենք հասկանում ենք որ ՔՊ-ն ունի մեծամասնություն և ամենայն հավանականությամբ իրենք կլինեն հաջորդ իշխանությունը։ Իսկ մենք գալիս ենք իշխանության ընդդիմադիր հատվածը վերցնելու»,-ասել է Առնոլդ Բլեյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Comment