«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր տեղի ունեցավ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում հյուրընկալեցինք Սվետլանա Տիխանովսկայային՝ Բելառուսի ժողովրդավարական շարժման առաջնորդին։
Նրա ներկայությունը մեզ համար դարձավ ոչ միայն մեծ պատիվ, այլև հստակ քաղաքական ուղերձ․ ազատության, ժողովրդավարության և ինքնիշխանության համար պայքարող ժողովուրդները միմյանց կողքին են՝ նույն արժեքների և նույն ապագայի համար։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց՝ Հայաստանը պետք է և կարող է լինել ժողովրդավարական աշխարհի լիարժեք մաս՝ վստահ, արժանապատիվ և ինքնիշխան»։
