Արդեն երկու օր է՝ հեռակա վեճ է սկսվել կրեմլյան քարոզիչ, ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրելյանովի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի միջև։
Առանձնահատուկ թեմա, կարծես, չկա։ Սակայն ռուսաստանահայ մեդիամագնատը Էդմոն Մարուքյանի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառում էր արել սոցցանցի իր էջում՝ նրան անվանելով «դավաճան», «շատ վատ մարդ», «վախկոտ քաղաքական գործիչ» և «անպիտան»։
Մարուքյանն իր հերթին արդեն արձագանքել է։ Ըստ նրա՝ Գաբրելյանովի հարձակումը պայմանավորված է արցախյան հակամարտության ընթացքում Էմանուել Մակրոնի պահվածքի վերաբերյալ իր հնչեցրած գնահատականներով։
Մանրամասները՝ տեսանյութում
