Մենք ձգտում ենք դրա կործանմանը. Հույս ունեմ՝ այն կփլուզվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ակնկալում է Իրանի ֆինանսական համակարգի կործանումը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը թույլ կտա նման զարգացում, նախագահը նշել է. «Մենք ձգտում ենք դրա կործանմանը։ Հույս ունեմ՝ այն կփլուզվի»։

Հարկ է նշել, որ ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ճնշումներ բանեցնելու նպատակով գործարկել է «Տնտեսական կատաղություն» անվանումը կրող հատուկ ծրագիրը։

Leave a Comment