ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամայել վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները այս շաբաթ, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարության աղբյուրներին։
Axios-ը հաղորդում է, որ մայիսի 3-ին ԱՄՆ-ն մասնավոր կերպով տեղեկացրել է Իրանին Հորմուզի նեղուցում «Ազատություն» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է ապահովել նավերի անվտանգ դուրսբերումը նեղուցից՝ իբր «հնարավոր էսկալացիայի ռիսկը նվազեցնելու» նպատակով։
Axios-ը նաև նշել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի խոսքերը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարը պահպանվում է՝ չնայած Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը։
Որոշ ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներ վստահ են, որ Թրամփը կարող է հրամայել վերսկսել պատերազմը այս շաբաթվա վերջին, եթե բանակցություններում փակուղին շարունակվի, հաղորդում է պորտալը։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։
Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։
