Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան – Նորություններ 05.05.2026

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն։

Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան, հանդիպել հաստատության ղեկավար կազմի հետ:

Նախարարին ներկայացվել են կրթական հաստատության կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, ուսումնական ծրագրերը:

Նախարար Պապիկյանը հանդիպել է նաև համալսարանում ուսումնառություն անցնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հետ:

 

 

Leave a Comment