Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Միսաք Մանուշյանի անվան պուրակում բացվել է «Հայ գյուտարարներ՝ գիտությունը ներսից դուրս» թեմատիկ հանրային խաղահրապարակը, որը նախագծված է 3-12 տարեկան երեխաների համար։ Ծրագիրն իրականացվել է «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ ՝ Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ և «Փեյփր սթորի» ընկերության աջակցությամբ։
Այստեղ երեխաները ոչ միայն խաղում են, այլ բացահայտում են գիտության աշխարհը, զարգացնում են տրամաբանական մտածողությունը և ծանոթանում հայկական գիտական մտքի ձեռքբերումներին:
