Պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերության համաձայնագրից հետո ինչ նվաճումներ են մեզ սպասվում. վարչապետ

Պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերության համաձայնագրից հետո ինչ նվաճումներ են մեզ սպասվում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրմանը։

«Եթե մենք՝ առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագրի և փաստաթղթի, առանց ռազմավարական գործընկերության այսքանն ենք արել, ես պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերության համաձայնագիր հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ ու նվաճումներ են մեզ սպասվում»,- ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դերը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ շեշտելով, որ ՀՀ-ի համար ամենաառանցքային իրադարձությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. «Արդեն իսկ իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով Ալմա-Աթայի հռչակագիրն ընդգրկված է որպես ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման կարևորագույն սկզբունք, որն արձանագրված է նաև խաղաղության նախաստորագրված համաձայնագրում»։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment