Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությունը ամրապնդման փուլում է. Ղալիբաֆ

Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությունն ամրապնդման փուլում է, X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ 

«Լավ գիտենք, որ առկա իրավիճակի շարունակությունն ԱՄՆ-ի համար անտանելի է, մինչդեռ մենք առայժմ նույնիսկ չենք էլ սկսել»,- նշել է Ղալիբաֆը։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ:  Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։

ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ 

Պենտագոնը հայտնել էր, որ Իրանի հետ երկամսյա պատերազմում ծախսվել է 25 միլիարդ դոլար։ Իրանի դեմ գործողությունը գրեթե 50 միլիարդ դոլար է արժեցել ԱՄՆ-ի համար, ինչը մոտավորապես կրկնակի գերազանցում է Պենտագոնի հրապարակային գնահատականին, հայտնել էր CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Leave a Comment