Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ-ին. Մակրոն – armeniatoday.am

«Երևանյան երկխոսություն» միջազգային 2-րդ համաժողովի ընթացքում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել Հայաստանին։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։  

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են ավար կամ մրցանակԵրկրորդ համոզմունքը, ըստ Մակրոնի, Հարավային Կովկասը կարող վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև և լինել խաչմերուկ։

«Սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել։ Ես ցանկանում եմ, որպեսզի հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք և ձեզ ուղեկցեն այս խաղաղության, ժողովրդավարության և բարգավաճման ճանապարհին, որպեսզի բոլոր սահմաններն ամբողջովին բացվեն»,- ասել է նա։ 

Մակրոնը նաև ողջունել է Հայաստանի ջանքերը խաղաղության հարցում և նշել, որ ՀՀ-ն է հիմք դրել տարածաշրջանի խաղաղության համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment