Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի փակ՝ գաղտնի քվեարկության արդյունքները:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 69, դեմ՝ 0:
