Դաշտից գողացել էր 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս

Դաշտից գողացել էր 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս

Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել էր ապրիլի 30-ին։ Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 21-ից ապրիլի 29-ի ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում Ներքին Չարբախի 1-ին փողոցի հարակից դաշտից գողացել են իր 224 ոչխարը՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս։

Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են 30 և 27 տարեկան երեք երիտասարդ։ Հետագա միջոցառումների արդյունքում 30-ամյա երիտասարդը Նորագավիթի 6-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և իր կողմից շահագործվող «Հյունդաի Սոնատա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին։ 

Գողոնը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
30-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment