14:00 Լուրերը մեկ տողով. 19-ամյա վարորդի «արկածները», ԵՄ-ն դռներ է բացում Հայաստանի առաջ, Կայա Կալասի այցը Բաքու

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Հայաստանը և Եվրամիությունը քննարկել են երկրի ռազմավարական դիրքի օգտագործումը որպես Արևելքն ու Արևմուտքը կապող տրանսպորտային և էներգետիկ հանգույց:

·  Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական էկոհամակարգին սատարելու և վիզաների ազատականացման շուրջ գործակցելու պատրաստակամության մասին:

·  ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Երևանում մասնակցել է գագաթնաժողովներին, որից հետո մեկնել է Բաքու:

·  ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը հայտնել է 2025 թվականի համար գնաճի նպատակային ցուցանիշի նվազեցման և զսպողական քաղաքականության մասին:

·  Ազգային ժողովում իշխող ուժի և ընդդիմության միջև տեղի է ունեցել սուր բանավեճ՝ կապված առաջիկա ընտրությունների և քաղաքական ապագայի հետ:

·  Երևանում վարորդական իրավունքից զրկված 19-ամյա երիտասարդի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել անկանոն վարման և վթարի համար:

·  Եվրախորհրդարանը քննարկում է վրացական կառավարամետ հեռուստաալիքների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ ապատեղեկատվություն տարածելու պատճառով:

·  Չեբոքսարիում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բազմահարկ շենքում զոհ և բազմաթիվ վիրավորներ կան:

Leave a Comment